news-details
Հասարակություն

Երևանում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին. ուղևորը եղել է ոչ սթափ

Արտակարգ դեպք Երևանում, դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին, հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև դանակահարվածի ինքնությունը, որը տեղափոխվել է հիվանդանոց։ Պարզվում է, թե ինչն է եղել պատճառը։ Դեպքի փաստով ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվում։

Թիվ 8 երթուղու վարորդին դանակահարած ուղևորը, նախնական տվյալներով, եղել է ոչ սթափ վիճակում, հայտնում են ՆԳՆ-ից:

Նախնական տեղեկություններով, վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև։ Ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։