news-details
Հասարակություն

Երևանում «Mercedes» բեռնատարը հետընթաց է կատարել և բախվել թիվ 33 երթուղին սպասարկող «HIGER» մակնիշի ավտոբուսի ապակուն, ինչի հետևանքով այն կոտրվել է և թափվել ուղևորի վրա

Այսօր՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում «Mercedes» մակնիշի բեռնատարը հետընթաց է կատարել և բախվել թիվ 33 երթուղին սպասարկող «HIGER» մակնիշի ավտոբուսի ապակուն, ինչի հետևանքով այն կոտրվել է և թափվել ուղևորի վրա։ 

Այս մասին հայտնում է Shasmhyan.com-ը՝ տեղեկացնելով նաև, որ տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների և բուժօգնության տեղափոխված քաղաքացու ինքնությունը։

Նյութի աղբյուր՝ shamshyan.com/hy/article/2025/05/26/1284176