news-details
Քաղաքականություն

Երկիրը քանդելու, արական սեռին փչացնելու նախագիծ է. գեներալ Մովսես Հակոբյանը՝ գումարի դիմաց «բանակից ազատվելու» նախագծի մասին

Այսօր ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստը, որտեղ պետք է քննարկվեր իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ նվազագույն ժամկետներով ծառայելու օրինագիծը, հետաձգվեց:

Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն ասաց, որ դեռ պիտի քննարկվի նախագիծը, և որ նաև հանրային արձագանքն է պատճառը, որ որոշել են նորից քննարկել ու փոփոխություններ անել:

Պատգամավորն առաջարկել էր երկու տարվա փոխարեն մեկ ամսով զորակոչվելու վճարը 20 միլիոն դրամ կազմի, 15 միլիոնի դիմաց էլ ծառայությունը կավարտվի վեց ամիս հետո, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը:

Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է գեներալ Մովսես Հակոբյանի հետ։