news-details
Շոու-Բիզնես

«Ես այս կյանքը քեզ կտամ». Անդրեի նախկին կինը սկանդալային դեպքերից հետո դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել

StarNews.am-ը տարեսկզբին բացառիկ կերպով հայտնեց, որ երգիչ Անդրեն և Անի Օհանյանը ամուսնալուծվել են։ Մեր պատրաստած նյութից հետո ողջ համացանցը ամիսներ շարունակ քննարկում էր այս թեման։

Եվ միայն օրեր առաջ Անի Օհանյանը ինստագրամյան էջում գրառում արեց ՝ հաստատելով բաժանման մասին լուրը և ներկայացնելով իրենց կյանքի չբացահայտված կողմերը։ Այս հրապարակումից հետո շատերը քննարկում ու քննադատում էին և´ Անիին, և´ Անդրեին:

Այս քննարկումներից հետո Անին հանդես է եկել նոր հրապարակումով, որտեղ ինքն ու դուստրն են: Հրապարակմանն Անին կցել է Ֆիլիպ Կիրկորովի «Ես այս կյանքը քեզ կտամ» երգը:

Նյութի աղբյուր՝ https://starnews.am/91722929202087/