«Break Point․ GoSportFM» փոդքասթի հերթական թողարկման հյուրն էր պրոդյուսեր, ռեժիսոր՝ Գոշ Հակոբյանը։
Starnews–ը հետևեց զրույցին ու առանձնացրեց հետաքրքիր հատվածներ։
Անձնական ու գործնական հարաբերությունների «բախման», բաժանումից հետո՝ դերասանուհի և պրոդյուսեր Իննա Խոջամիրյանի հետ հնարավոր նոր համագործակցության մասին խոսելով Գոշը նշեց.
«Ես երբեք ոչինչ, ոչ մեկի հետ չեմ բացառել և չեմ բացառում։ Հակառակը՝ ավելի շատ նայում եմ օբյեկտիվ իրականությանը։ Անձնական հարաբերությունները չստացվելու պատճառով հեռուստադիտողը, սպառողը չզրկվի էդ կոնտենտը նայելուց։ Դրա համար ես կողմ եմ օբյեկտիվությանը՝ մինիմում սուբյեկտիվություն, մաքսիմում՝ օբյեկտիվություն»։