news-details
Քաղաքականություն

Եթե 100 մլն դրամանոց բնակարան վաճառվի, մեկ միլիոնը տալու են պետությանը, ինչո՞ւ չէ որ. Սուքիասյանը՝ Ավետիսյանին

Տնտեսությունը տրամաբանություն ունի: Օրինակ՝ մարդը 4 միլիոն դրամանոց մեքենա է ներկրում, վճարում է 30 տոկոս հարկ՝ 10 տոկոս մաքսատուրք, 20 տոկոս ԱԱՀ, մի ուրիշը ներկրում է 100 հազար դոլարին համարժեք մեքենա, նորից 30 տոկոսն է, պատկերացնում եք՝ տասն անգամ ավել է վճարում: Իհարկե, շատ լավ կլինի, որ ապագայում առքուվաճառքից էլ մեկ կամ երկու տոկոս գնա պետական բյուջե, բայց շատ արդար լուծում է տրված մինչև այսօր, երբ ասում է՝ գոտին է հաշվի առնվում և քառակուսի մետրը, դրանով արժեք է ձևավորվում, ԱԺ-ում, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանին, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Ավետիսյանն, արձագանքելով, նշեց. «Ոչ թե մենք պետք է հատով հաշվենք գույքերը, այլ՝ արժեքով, որովհետև գույքահարկը հատի վրա չի դրվում, դրվում է դրա արժեքի վրա, ինչքան գույքի արժեքը բարձր է, այնքան շատ է»:

Սուքիասյանն էլ արձագանքեց. «Ես կարծում եմ՝ ապագայում լավ կլինի խնդրենք մեր Ֆինանսների նախարարության գործընկերներին, որ առքուվաճառքից մեկ կամ երկու տոկոս գա, պատկերացնում եք՝ նորից բյուջեն բավականին շատ գումար կգա, որովհետև առքուվաճառքի ժամանակ այդ գումարը չի էլ երևալու: Եթե 100 միլիոն դրամանոց բնակարան վաճառվի, մեկ միլիոնը տալու են պետությանը, ինչո՞ւ չէ որ»:

Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/04/18/suqiasyan/4228669