news-details
Քաղաքականություն

Ղարաբաղը որպես աղյուս հանեցին Անդրկովկասի շենքից, և ամեն ինչ փլուզվեց. Զատուլին

Ոմանք կարծում էին, որ Ղարաբաղն անօգուտ բան է։ Այստեղ շատերը գալիս էին և ասում՝ դա մեր խնդիրը չէ։ Դա հայերի գործն է։ Բայց ահա այդ փոքրիկ աղյուսը հանվեց Անդրկովկասի ամբողջ շենքից, և ամեն ինչ քանդվեց։ Այս մասին «Московский комсомолец» պարբերականին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Փաշինյանի օրոք մենք կորցնում ենք Հայաստանը, բայց դրանից Ադրբեջան չենք շահում։ Ամեն ինչ այն պատճառով, որ նրանք բուրգի հիմքից մի փոքրիկ աղյուս հանեցին։ Սա այն է, ինչ ես ասում եմ արդեն 20-30 տարի։

Բայց մենք արդեն ունենք որոշակի ավանդույթ: Եվգենի Մաքսիմովիչ Պրիմակովը, որին մենք բոլորս սիրում ենք, հրաժարվում էր հանդիպել Ռոբերտ Քոչարյանին, երբ նա Լեռնային Ղարաբաղի նախագահն էր, քանի որ «չի կարող հանդիպել ահաբեկչի հետ»։ Ինչո՞ւ Եվգենի Մաքսիմովիչը այդպես արձագանքեց Ռոբերտ Քոչարյանին։ Նա կարծում էր, որ Ադրբեջանի և Ալիև ավագի հետ բարեկամությունը շատ ավելի կարևոր է։ Այսպիսով, նրանք ընկերներ դարձան»,-ասել է նա։