news-details
Տնտեսություն

Հայաստանի պետական պարտքը ապրիլի վերջի դրությամբ 13,6 մլրդ դոլար է. Hetq.am

024 թվականի ապրիլի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 13 մլրդ 608 մլն դոլար։ Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության տվյալները, տարեսկզբի համեմատ պետական պարտքն աճել է 766 մլն դոլարով կամ 6%-ով։  Այս մասին գրում է  Հետքը:

Այս տարվա մարտին Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր (եվրոբոնդեր)` 7.1% եկամտաբերությամբ։ Այդպիսով, պետությունը 750 մլն դոլար նոր և ավելի թանկ պարտք վերցրեց։ 

Ինչո՞ւ է պետությունը միանգամից 750 մլն դոլարի կարիք ունեցել:

Եթե շատ կարճ՝ նախկինում վերցված պարտքերը մարելու ժամանակն է եկել, իսկ բյուջեն չի բավականացնում դրանք մարելու համար։ Հետևաբար, պետությունը նոր պարտք է վերցնել։

Այս գործարքը ևս նպաստել է պարտքի ավելացմանը։

Առհասարակ պետական պարտքը մի կողմից ավելանում է՝ եվրոբոնդերի, արտաքին վարկերի, ներքին ու այլ արտաքին աղբյուրներից ներգրավվող գումարների հաշվին, մյուս կողմից՝ մարվում են հին պարտքերը, տոկոսավճարներ վճարվում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Նյութի աղբյուր՝ https://hetq.am/hy/article/174565