news-details
Հասարակություն

Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան. ՆԳՆ-ն հորդորում է ավելորդ խուճապ չտարածել

Այս պահին Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան: Այս մասին 1Lurer.am-ի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ-ից՝ անդրադառնալով տարածվող տեղեկություններին:

«Ոստիկանությունը գնում է երեխաների առևանգման վերաբերյալ ցանկացած ահազանգի հետևից, ուսումնասիրում յուրաքանչյուր տեղեկության իսկությունը:

Այս պահին Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան»,- ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

ՆԳՆ-ն հորդորում է ավելորդ խուճապ չտարածել և չհրապարակել չճշտված տեղեկություններ:

Նյութի աղբյուր՝ www.1lurer.am/hy