news-details
Քաղաքականություն

Հայկ Սարգսյանը հաստատում է՝ ՔՊ-ի ներսում իր ներկայացրած բանակի նախագծին դեմ գնացողներ կան

ArmLur.am-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ՝ իր կողմից ներկայացրած զինվորական ծառայությանը վերաբերող նախագծի մասին։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստը, որտեղ պետք է քննարկվեր իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ նվազագույն ժամկետներով ծառայելու օրինագիծը, հետաձգվեց: Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն ասաց, որ դեռ պիտի քննարկվի նախագիծը, և որ նաև հանրային արձագանքն է պատճառը, որ որոշել են նորից քննարկել ու փոփոխություններ անել:

Պատգամավորն առաջարկել էր երկու տարվա փոխարեն մեկ ամսով զորակոչվելու վճարը 20 միլիոն դրամ կազմի, 15 միլիոնի դիմաց էլ ծառայությունը կավարտվի վեց ամիս հետո, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը: Պաշտպանության նախարարությունն առաջարկելով փոփոխություններ նախագծում՝ նշում է կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 մլն դրամ, 4 ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ, իսկ զորակոչի սահմանային տարիքը սահմանել մինչև 32 տարին լրանալը:

Ընդ որում, Կառավարությունը յուրաքանչյուր զորակոչից առաջ կսահմանի նաև, թե քանի հոգի կարող է օգտվել նման հնարավորությունից: Կառավարությունը քվեարկել և նախագիծը մայիսի 22-ի նիստում ուղարկել էր ԱԺ հանձնաժողով, որում երեկ այն չքննարկեց։

 

Նյութի աղբյուր՝ https://armlur.am/1473565/