news-details
Աշխարհ

Հորդանանը բացել է իր օդային տարածքը

Հորդանանը բացել է իր օդային տարածքը ներքին և տարանցիկ չվերթների համար։ Այս մասին հայտում է Ռիա Նովոստին։

«Օդային տարածքը բաց է, բայց Հորդանան ուղևորվող յուրաքանչյուր ինքնաթիռ պետք է ունենա բավարար վառելիք՝ օդում լրացուցիչ կես ժամ մնալու համար», - հայտնել են Ամմանի միջազգային օդանավակայանի վերահսկողական ծառայությունից։

Ավելի վաղ Հորդանանի օդային երթևեկության կառավարման ծառայությունը հայտնել էր, որ Հորդանանի օդային տարածքը փակվել է տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառով, այնուհետև այն մասամբ բացվել է միայն մայրաքաղաքի օդանավակայան թռիչքների համար։