news-details
Քաղաքականություն

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

Խմբակցության 28 ստորագրությունը պատրաստ է, խմբակցության գրասենյակում դրված է, երբ սկսվի իմփիչմենթի գործընթաց, ամբողջությամբ այդ ստորագրությունները պատրաստ են, և այդ ձևաթուղթը կփոխանցվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ վարչապետին իմփիչմենթ հայտնելու համար ընթացող բանակցությունների ավարտին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է առնվազն 36 ստորագրություն, «Պատիվ ունեմ»-ն ունի՝ 6, «Հայաստան» խմբակցությունը՝ 28, որ գործընթացը սկսվի անհրաժեշտ է ևս 2 ստորագրություն:

Դժբախտաբար, այս պահին դեռ այդ երկու ստորագրությունը չունենք, եթե նույնսիկ լինի, պարոն Մամիջանյանն էլ ասաց, որ չպետք է այս պահին խորհրդարան մտնել՝ ակնկալելով ևս 18 կամ ինչ-որ քանակության քվե գործընթացը լիարժեք սկսելու համար: Այս իմաստով մեր դիրքորոշումը հստակ է՝ 28 ստորագրությունը կա: Հիմա ես էլ դա իմ էջին չեմ դնում, որովհետև կարծում եմ՝ խոսքն արժեք ունի: Գործընթացը սկսելու դեպքում 28 հոգին անմիջապես կստորագրեն»,- հայտարարեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետին իմփիչմենթ հայտնելու նախաձեռնություն է սկսել և վարչապետի թեկնածու առաջադրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին: Իմփիչմենթի գործընթացն ԱԺ-ում մեկնարեկոլւ համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն: