news-details
Հասարակություն

Կարմիր ձուն Զատիկից հետո… կամ կարկուտից հետո

Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Սաֆարյանը գրում է․

Երեկվա կարկուտը հերթով մաքրեց գյուղացու ամիսների աշխատանքը: Իսկ մեր սիրելի համայնքապետարանները՝ նույն պահին բում! Նստում են լուրջ դեմքերով, հավաքվում են շքեղ ժողովների, նկարվում են ու հայտարարում՝ «գյուղացու կողքին ենք», «մտածում ենք լուծում», «կպայքարենք»… Լյալյա-լյուլյու:

Բայց մի հարց, պարոնայք «հոգատարներ», իսկ հակակարկտային կայանները ո՞ւր էին։ Էդ ժանգոտ սարքերը որ տարիներով խոնավվում են ամեն գյուղում՝ ինչի չեք օգտագործում։

Պատասխանները շատ են, բայց երեք ամենահավանականը՝

1. Եթե կայանն աշխատեր, վնաս չէր լինի ու դուք էլ PR անել չէիք կարող

2. Դիլետանտ եք ու չեք էլ հասկացել՝ ոնց օգտագործել

3. Կամ պարզապես ձեզ չի էլ հետաքրքրում՝ գյուղացի կա, թե չկա, ապրում է, թե ոչ. ձեզ համար կարևորը ձեր տաք ու չոր կաբինետն ա

Մինչ դուք նկարվում էիք, գյուղացին՝ ձմեռվա ցրտին, իր հողն էր մշակում, հավատով, որ բերք կտա։ Բայց բերքի փոխարեն ստացավ կոտրած տաշտակ։ Ձեր անգործության արդյունքը։

Ու հիմա էլ համարձակվում եք ձեր լուրջ դեմքերով ժողով անել, տեսանյութեր ձայնագրել, ու ընտրությունից ընտրություն հիշել էս ժողովրդին, միայն որ ձենը չփախնի։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/safaryan.tigran/posts/pfbid0jLP94H11YNgtCCvKbhkPWquXFto93391eXMVt3gynjadWDAE2wwFniCKy3WrpLh1l