news-details
Քաղաքականություն

«Խուզարկություններ են իրականացվել նաև տարբեր անձանց բնակարաններում». Բագրատ Սրբազան

Ըստ 168.am-ի աղբյուրների՝ 1 ժամում «Սրբազան պայքարի» շուրջ 20 անդամ է բերման ենթարկվել։ Այլ մանրամասները ճշգրտվում են։

«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանը քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում, հաստատելով փաստը՝ ասաց. «Խուզարկություններ են իրականացվել նաև տարբեր անձանց բնակարաններում»։

Մի քանի տասնյակ բերման ենթարկվածներ կան հանրային ու քաղաքական այլ շրջանակներից ևս։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ևս հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով.

«Քիչ առաջ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատու ընկերների նկատմամբ։

ՀՅԴ անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումների այս նոր փուլը մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին զուգահեռ։

Անկախ զարգացումներից և բռնաճնշումների ծավալներից՝ փաստում ենք. որևէ բռնաճնշում չի կարող մեզ լռեցնել, այսպիսի գործելաոճն, ի վերջո, ծնելու է համարժեք հակազդեցություն»,- ասված էր հայտարարության մեջ։

Ի՞նչ նոր զիջումների է գնալու Նիկոլ Փաշինյանը, ինչո՞վ են պայմանավորված այս օրերի քաղաքական հետապնդումները:

Նյութի աղբյուր՝ https://168.am/2025/06/20/2233772.html