news-details
Հասարակություն

Կվադրոցիկլի վարորդը հարբած է եղել, նա ձերբակալված է

Կվադրոցիկլի վարորդը հարբած է եղել, նա ձերբակալված է, ArmeniaSputnik–ին հայտնեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` հանցագործության համար, որը կատարվել է հարբած (ոչ սթափ վիճակում) կամ համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից։ Հանցանքը պատժվում է ազատազրկման հինգից տասը տարի ժամկետով։

ՔԿ խոսնակը նշեց, որ ներկայում վարորդին կալանավորելու միջնորդություն է նախապատրաստվում։