news-details
Քաղաքականություն

Կուսակցությունն ու աթոռը հայրենիքից կարևոր չեն․ Շարմազանով

Կուսակցությունն ու աթոռը հայրենիքից կարևոր չեն, այս մասին Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշել է, որ անհրաժեշտ է և հնարավոր է սեփական «ես»–ը ստորադասել համազգային շահերի համար։

«Փաշինյանը, ուրանալով Արցախը, Ցեղասպանությունն ու մեր պահանջատիրությունը, ջուր է լցնում Հայաստանի` Արևմտյան Ադրբեջան դառնալուն։

Դրված է Հայաստանի լինելիությունը կամ վիլայեթացումը։ Եթե սա վերընտրվեց, մենք վեր ենք ածվելու Հրանտ Մաթևոսյանի ասաց «առանց հիշողության անասունի»։ Սա խաղաղություն չէ, սա թուրքի առաջ կզել է։ Իշխանափոխությունից հետո պետք է շարունակել պահանջատիրության քաղաքականությունը»,-նշել է նա։