ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը գրում է․
«Այս տոնական օրվա առիթով Շիրակի մարզի մի քանի դպրոցներում էի, տեսա լուսավոր ու ապագային հավատացող պատանիներ, տեսա մեծ դասարններ, ու եղա մեկ շրջանավարտով դպրոցում:
Ուզում եմ նորից շնորհավորել մեր բոլոր շրջանավարտներին: Սովորական ու հերթական խոսքեր չեն, իրոք, հենց այսօր է սկսվում մի նոր կյանք ու դրվում է ապագայի կարևոր հիմք:
Դպրոցական գիտելիքները ձեզ հետ` հիմա պիտի ճանապարհ ընկնեք դեպի նոր որոնումներն ու թեկուզ`դժվարությունները:
Դպրոցն ավարտելը, ուսանողական կյանք սկսելը, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելը ձեր կյանքի առանցքային փուլերից են, այստեղ է սկսվում պատասխանատվությունն ձեր և հայրենիքի նկատմամբ: Այսօր ու այստեղ եք որոշում` ինչպիսի քաղաքացի լինել:
Եվ ուրեմն, համոզված եմ ու մաղթում եմ, որ գնահատեք այս արժեքավոր ժամանակը` ամրապնդելու ձեր գիտելիքները, մասնագիտանալու, հմտանալու, ուժեղանալու, կարճ ասած` լավ ապագա կառուցելու համար»։
Առուշանյանը նաև տեսանյութ է հրապարակել Լեռնուտ գյուղի դպրոցի միակ շրջանավարտի ելույթի մասին։