news-details
Շոու-Բիզնես

Լուսինե Թովմասյանը հայտնել է 3-րդ երեխայի սեռը (Video)

Մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը և ամուսինը սպասում են 3-րդ երեխային։

Լուսինեն այսօր ինստագրամյան իր էջում հոլովակ է տեղադրել և հայտնել երեխայի սեռը։

«Մեր սրտի ամենախոր ցանկությունն իրականություն դարձավ։
Աղջիկ է գալու՝ մի փոքրիկ հրաշք, որ արդեն մեզ լցնում է սիրով, սպասումով ու անբացատրելի հուզմունքով։
Նա դեռ ճանապարհին է, բայց արդեն մեր կյանքի ամենագեղեցիկ մասնիկն է»,- գրել է մոդելը։