news-details
Քաղաքականություն

Մարտի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 11,300 արցախցի. Civilnet.am

2025-ի մարտի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,899 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 15,642-ը: Այսինքն, 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունից հետո այս տարվա մարտի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և (դեռ) չի վերադարձել 11,257 արցախցի։ Տվյալները ՍիվիլՆեթին տրամադրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

Հեռացող արցախցիների ավելացմանը զուգահեռ ավելանում է նաև վերադարձող արցախցիների թիվը։

Այս ապրիլից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերի համար նախատեսված 50,000 դրամ (40+10,000) աջակցությունը կդառնա 40,000 դրամ և կտրամադրվի միայն առանձին խմբերի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն, 63+ տարեկաններ, կերակրողին կորցրած և նպաստ կամ կենսաթոշակ ստացողներ, մինչև 18 տարեկան երեխաներ:

Իսկ 2025-ի հուլիս-դեկտեմբեր ամսիները ներառյալ՝ աջակցությունը կտրամադրվի առանձին խմբերի շահառուներին՝ արդեն 30,000 դրամի չափով։

Սպասվում է, որ այս փոփոխությունները կարող են հանգեցնել արցախցիների արտագաղթի տեմպերի ավելացմանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նյութի աղբյուր՝ www.civilnet.am/news/943692/%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf%d5%ab-1-%d5%ab-%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b4%d5%a2-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab%d6%81-%d5%b0%d5%a5%d5%bc%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac-%d5%a7-11300-%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d6%81%d5%ab/