news-details
Քաղաքականություն

Մենք ընտրություններում մեր շանսերը գնահատում ենք 100 տոկոս․ Սամվել Կարապետյան

Այս իշխանություններից ուրիշ որոշում անհնար էր սպասել, այն, ինչ սպասում էինք, եղավ, դատական նիստից հետո ասել է Սամվել Կարապետյանը։

«Մենք ընտրություններում մեր շանսերը գնահատում ենք 100 տոկոս, միայն առաջ»,-ասել է Կարապետյանը։

Նա նշեց, եթե երկրում անարդարություններ չլինեին, ինքը չէր մտնի քաղաքականություն։

«Ինքը բուժման կարիք ունի»,–հավելեց Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե Փաշինյանն ասում է` եթե ինքը չգա իշխանության, պատերազմ կլինի։