news-details
Հասարակություն

«Մեռնում եմ, չեմ կարում». կյանքից հեռացել է «Բանակում»-ից հայտնի Գոռ Հարությունյանի եղբայրը

«Դերասան Գոռ Հարությունյանը իր ինստագրամյան էջի Story բաժնում ցավալի հրապարակում է արել՝ հաստատելով եղբոր՝ երգիչ Գագիկ Հարությունյանի մահվան մասին լուրը։

Դերասանը հրապարակել է նաև եղբոր լուսանկարները՝ կից գրելով հուզիչ խոսքեր.

«Մեռնում եմ, չեմ կարում կյանքս, արևս, սիրունս, ջիգյարս։ Ես ոնց եմ անելու, դու իմ ամենաուժեղ ամենա, կյանքս, ախպերս»: