news-details
Քաղաքականություն

Միայն 2 տեղամասում վերահաշվարկի արդյունքում «Ուժեղ Հայաստանի» ձայներն ավելացել են 261-ով

38/53 ընտրական տեղամասում վերահաշվարկի արդյունքում պարզվել է՝  «Ուժեղ Հայաստան»-ը 136 ձայն է ստացել։

Իսկ ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ այստեղ քաղաքական ուժի օգտին քվեարկողներ «չէին եղել»։ 0 ձայն էր գրանցվել ԿԸՀ կայքում։

27/7 ընտրական տեղամասում էլ վերահաշվարկի արդյունքում «Ուժեղ Հայաստան»  դաշինքի օգտին 125 ձայն է ավելացել։ ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել էին 10 ձայն։ Իրական թիվը 135 է։

Հատկանշական է, որ այս տեղամասում ՔՊ-ի 144 ձայնը նորմալ գրանցել են։

Տվյալները «Ուժեղ Հայաստանի» անդամ Շիրազ Մանուկյանն է հայտնել։