news-details
Քաղաքականություն

Միքայել Սրբազանին էլ, Դավիթ Համբարձումյանին էլ կողմ ենք, ստորագրությունները կան. Լևոն Քոչարյան

Դավիթ Համբարձումյանի մասով ճիշտ չեն գնահատականները, մենք չենք ասել՝ կողմ չենք նրա թեկնածությանը, հակառակը՝ հրապարակային հայտարարել ենք, որ կողմ ենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

«Մենք ունենք մեր ֆրակցիայի հայտարարությունը, որ կմիանանք իմփիչմենթի գործընթացին: Դավիթի մասով մենք հայտարարել ենք, որ կողմ ենք, նույնիսկ ցույց ենք տվել ստորագրություններն՝ ավելորդ խոսակցություններից խուսափելու համար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Միքայել Սրբազանին, Քոչարյանն ասաց, որ դա իրենց նախաձեռնությունը չի եղել: «Կար արդեն նախաձեռնություն և մենք էլ հայտարարել ենք, որ եթե Սրբազանը համաձայնի, մենք էլ մեր ստորագրություններով կաջակցենք»,- պարզաբանեց նա: