news-details
Սպորտ

Մխիթարյանը հայտնվել է Ինտերի խաղային պաստառին՝ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի խաղից առաջ

Միլանի «Ինտերը» սոցիալական ցանցի իր էջերում հրապարակել է այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրի «Սլավիա Պրահայի» դեմ կայանալիք հանդիպման խաղային պաստառը։ Այս մասին գրել է ArmSport.am-ը։

Միլանյան գրանդը պատրաստ խաղային պաստառի վրա հայտնվել է Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը։

«Չեմպիոնների լիգան վերադառնում է «Սան Սիրո»»,- գրված է լուսանկարին կից։

Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրի «Ինտեր»-«Սլավիա Պրահա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։