news-details
Քաղաքականություն

Փաշինյանն ԱԱԾ-ն դիտարկում է որպես իր իշխանության պահպանման միակ երաշխավոր. Արթուր Վանեցյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ–ն դիտարկում է որպես իր իշխանության պահպանման միակ երաշխավոր. Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը։

 

«Իշխանությունն ունի «զրո» վարկանիշ։ Իշխանությունը պահելու միակ հենքը իրավապահ համակարգն է։ Որ վայրկյանին իրավապահ համակարգը իշխանության տակից հանես, 5 րոպե հետո այս իշխանությունն այլևս չի լինի»,– կարծիք հայտնեց Վանեցյանը։

ԱԱԾ նախկին ղեկավարի դիտարկմամբ` Նիկոլ Փաշինյանի վախերով է պայմանավորված նաև ԱԱԾ տնօրենների հաճախակի փոփոխությունը։

Ի դեպ, Փաշինյանի իշխանության 7 տարիների ընթացքում ԱԱԾ-ն 6 տնօրենն է ունեցել։ Վերջին նշանակումը տեղի է ունեցել հունիսի 28–ին. վարչապետի հրամանով այդ պաշտոնում է նշանակվել ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը` փոխարինելով հունիսի 18–ին ազատված Արմեն Աբազյանին։

Ըստ մամուլի` Աբազյանի ազատումը կապ ունի գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ, քանի որ նա հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգը՝ «մասկի շոու» բեմադրել Կարապետյանի տան բակում։

Անդրադառնալով նորանշանակ տնօրենին` Վանեցյանը նախ արձանագրեց, որ ԱԱԾ համակարգը «դրսից մարդ չի ընդունում», մինչդեռ նոր տնօրենը, թեև որոշ ժամանակ աշխատել է որպես տնօրենի տեղակալ, բայց հենց «դրսից» էր եկել։ Այս հանգամանքը, նրա համոզմամբ, ազդելու է ծառայության աշխատանքի արդյունավետության վրա։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։