news-details
Քաղաքականություն

Փաշինյանը Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել. Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխությունները. Քըլըչ

Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը մեկնաբանել է հարցը, թե արդյոք Թուրքիան Հայաստանին Սահմանադրության փոփոխության պահանջ է ներկայացրել:

«Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել նաև Նիկոլ Փաշինյանը, այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխություններն իր Սահմանադրության մեջ», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է թուրք պաշտոնյան։

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը:

«Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- X-ում գրել է Ռուբինյանը։ 

Նշենք, որ ապրիլի 12-ին Թուրքիայում տեղի կունենա Հարավային Կովկասի վերաբերյալ եռակողմ պանելային քննարկում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Մակա Բոճորիշվիլիի մասնակցությամբ։

Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/04/11/turkeykilic/4227953