Ինչպես արդեն հայտնել ենք, Ասողիկ աբեղա Կարապետյանն անիծել էր բոլոր նրանց, ովքեր երբևէ հանդգնություն կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ «պղծելով Հայոց Վեհարանը, սուր բարձրացնելով հոգևոր դասի և Աստծո Օծյալի՝ աստվածարյալ Ամենայն Հայոց Հայրապետի վրա, ոտնակոխ անելով Հայոց ազգի սրբությունները»:
«Անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք՝ ձեր բոլոր սերունդներով»,- հայտարարել էր նա։
ՔՊ–ական պատգամավորները շտապել են արձագանքել Հայր Ասողիկի հայտարարությանը։
Այսպես, ԱԺ ժփոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով նույնպես միացել է Եկեղեցու դեմ արշավին, օրհնության խոսքեր է հղել։
«Թող Աստծո օրհնությունը միշտ Ասողիկ աբեղա Կարապետյանի հետ լինի: Թող հայր Ասողիկը, իր հարազատներն օրհնյալ լինեն, երջանիկ լինեն: Իր հարազատներն ու նրանց բոլոր սերունդները թող լինեն առողջ, թող ապրեն խաղաղության մեջ: Օրհնյա՛լ լինեք, օրհնյա՛լ լինեք, օրհնյա՛լ լինեք»,- գրել է Ռուբինյանը։
ՔՊ–ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն պատգամավոր Հասմիկ Հակոբյանն իր հերթին նշել է, թե հայ եկեղեցական ավանդույթում անեծքը համարում էին կռապաշտական մնացուկ, որն անտեղի է քրիստոնյայի բերանում։
«Ասողիկ աբեղան էդ սահմանն էլ անցավ»,– հավելել է նա։