Ռուսաստանը հույս ունի, որ Թրամփը դեռ պատրաստ է նպաստել ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական կարգավորմանը, այս մասին հայտարարել է Պեսկովը։
«Մոսկվան և Վաշինգտոնը նույնպես պետք է բարելավեն իրենց հարաբերությունները։ Պետք է բացվեն առևտրատնտեսական համագործակցության նոր հնարավորություններ։ Ռուս-ամերիկյան հարաբերությունները պայծառ հեռանկարներ ունեն, սակայն երկու կողմերն էլ ներկայումս ժամանակ և գումար են վատնում»,-ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը CNN-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Կիևը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունները կասեցվել են մինչև տարեվերջ՝ «առաջընթացի բացակայության» պատճառով։