Oragir.News-ի տեղեկություններով՝ ապրիլի 10-ին Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով վիրավորում ստացած 28-ամյա կինը գիտակցության է եկել։
Նշենք, որ կինը Երևանի բուժհաստատություններից մեկում էր գտնվում։
«Մայրը գիտակցության է եկել, 2 տղաների ճնշումներն էլ է կարգավորվել, բայց դեռևս ապարատով են շնչում։ Բժիշկները բարեկամներին ասել են, որ շատ երկար բուժում է պետք, բազմաթիվ կոտրվածքներ է ստացել։ Աղջիկը դուրս է գրվել, բայց բժիշկների հսկողության տակ է»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է հարևանուհին։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում՝ Աղին բնակավայրի մոտակայքում, տեղի էր ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով 6 մարդ էր զոհվել, որոնցից 2-ը՝ երեխաներ։
Oragir.News-ը նաև հայտնել էր, որ զոհերից 4-ը նույն ընտանիքից են՝ Շիրակի մարզի Ջրառատ գյուղից։
Նշենք նաև, որ վթարի հետևանքով վիրավորում ստացածները ևս այդ նույն ընտանիքի անդամներն են՝ մայրը և նրա երեք երեխաները։