news-details
Հասարակություն

Սպանված Վալոդյա Գրիգորյանի հետ վիրավորում ստացած Արծրուն Գալստյանին հիվանդանոցից տեղափոխել են տուն․ մանրամասներ

Սեպտեմբերի 23-ին Փարաքարում հնչած կրակոցների հետևանքով վիրավորված Արծրուն Գալստյանը հիվանդանոցից դուս է գրվել եւ այժմ գտնվում է տանը։ Ըստ հարազատների՝ Արծրուն Գալստյանը հոգեբանորեն վերականգնվում է կատարվածից հետո։

Նա դեռեւս հիվանդանոցում գտնվելու ժամանակ հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեից եւ պատմել է կատարվածի մասին։

Նշենք, որ սեպտեմբերի 23-ին Փարաքարում հնչած դավադիր կրակոցների հետևանքով սպանվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության օպեր աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վիրավորվել էր նաև Վալոդյայի ընկեր Արծրուն Գալստյանը:

Սպանության քրեական վարոււյթի շրջանակներում կա կալանավորված 2 անձ՝ Գեւորգ Հարությունյանը եւ Նարեկ Օհանյանը, սակայն հիմնական հարցերը՝  ու՞ր է պատվիրատուն, ինչու՞ է դեպքից 10 օր առաջ Մերձավան վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանը լքել երկիրը, մնում են անպատասխան :