news-details
Քաղաքականություն

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին․ Ալեն Սիմոնյան

Ի սկզբանե ասեմ, որ դատապարտում եմ յուրաքանչյուր բռնության դրսևորում՝ թե՛ ԱԺ-ում, թե՛ դրանից դուրս։ Բայց եկեք հասկանանք՝ ինչ է կատարվում և որն է պատճառը։ Ե՞րբ են մարդիկ, առավել ևս քաղաքական գործիչները, գործի դնում բազուկները՝ երբ ասելիքն ավարտվում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: 

«Իսկ մեր ընդդիմադիրների ասելիքը վաղուց ավարտվել է, մեծ հաշվով՝ չի էլ եղել։ «Թուրք, դավաճան» շուտասելուկը քաղաքական օրակարգ չդարձավ, Լաոն չարթնացավ, Սրբազան պայքարը, պարզվեց, հասարակ արնախում դեգեներատ էր։

Դրա համար ի հայտ եկան 004 շրջաբերականը, որը կարճ ասած՝ Հայաստանի չգոյության մասին է։ Մի անբարոյական բարձրաստիճան դաշնակ հռչակեց, որ հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 9-ը պոռթկում էր, և նման բաներ էլի են լինելու։ Եվ, իհարկե, գործի դրվեց հավատը։ Դե, երկրի ներսում սպանություններ, սահմանադրական կարգի տապալում և սեփական երկրում քաոս ստեղծելու համար պետք են ֆանատիկներ։ Որոշ եկեղեցականներ ընկան ազդեցության հոսանքի տակ, որոշները՝ կոնկրետ այլ երկրի ինչ-որ մի քարտուղարուհու վարորդի հետ մի բաժակ սուրճ խմելուց հետո հասկացան, որ պետք է գործեն։ Որոշներն էլ, պրիմիտիվ իշխանության քաղցի հուշերի հետևից գնալով, եկան այս կետին։

Քոչարյանը, Սերժը, դաշնակները լավ հասկանում են, որ իրենց քայլ չի մնացել անելու և պատրաստ են յուրաքանչյուր արկածախնդրության, ցանկալի է՝ ոչ սեփական ձեռքերով և դեմքով։ Կլինի դա սարկավագ, փոքրիկի փառչակ օգնական, թե որևէ մեկը, ում մենք գործից դուրս ենք շպրտել կամ էլ գործ է խնդրել, չենք տվել։

Իսկ մեծագույն հարվածը եղավ, երբ իրենց ու կարճ խելք ունեցող իրենց տերերի պատկերացմամբ, հանկարծ ժամանակից շուտ պայթեց «օլիգարխ-բարերար» օպերացիան։ Անականկալ ձևով՝ մեր ձևովը մնաց մեր պետության ձվերի տակ։

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը գործում է ու ավելի ու ավելի ծանր հարվածներով իջնելու է մեր երկրի դեմ աշխատող, մեր ժողովրդին վիրավորող, չհարգող, մեր ժողովրդին սպանողների, թալանողների և մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին։
Իսկ այն բոլոր ականջները, որոնք երևում են այսօրվա հիմնական դերակատարների ետևում, հայ ժողովուրդը պոկելու է»,-գրել է նա։