news-details
Աշխարհ

Թրամփը հայտնել է, որ մտադիր չէ կոչ անել Իսրայելին դադարեցնել Իրանի վրա հարձակումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում կոչ անել Իսրայելի իշխանություններին դադարեցնել Իրանի տարածքին հարվածները։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Կարծում եմ՝ դժվար կլինի հիմա նման խնդրանք ներկայացնել։ Եթե ինչ-որ մեկը հաղթի, դա մի փոքր ավելի դժվար է անել, քան եթե ինչ-որ մեկը չհաղթի», - նշել է նա։

Միևնույն ժամանակ, Թրամփը խոստովանել է, որ կարող է, կախված հանգամանքներից, աջակցել Իսրայելի և Իրանի միջև հրադադարին բանակցությունների ողջ ընթացքում։