Թուրքիան և ԱՄՆ-ն խաղաղ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության նոր մակարդակի են հասել՝ ռազմավարական գործընկերության հուշագիր ստորագրելով, հայտնել է Թուրքիայի Էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը:
Փաստաթուղթը ստորագրվել է Սպիտակ տանը, որտեղ ավելի վաղ կայացել են Էրդողանի և Թրամփի բանակցությունները: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։