news-details
Շոու-Բիզնես

Ծնունդով Վանաձորից հայ մոդելը Հռոմում մասնակցել է Dolce & Gabbana-ի շքեղ ցուցադրությանը

Իտալական ամենահեղինակավոր նորաձևության տներից մեկը՝ Dolce & Gabbana-ն, Հռոմի սրտում՝ պատմական և խորհրդանշական վայրում՝ Կաստել Սանտ Անջելո ամրոցի բակում, կազմակերպել է տղամարդկանց հավաքածուի Alta Sartoria ցուցադրությունը, որն իսկական տոն է դարձել ոչ միայն նորաձևության, այլ նաև պատմության և մշակույթի սիրահարների համար։

Ինչպես նշում է Zartonk Media-ն, նշանակալին իրադարձությանը որպես մոդել մասնակցել է Աշոտ Գրիգորյանը՝ ծնունդով Վանաձորից: Նա ներկայացել է սև թավշյա կոստյումով՝ ճոխ ոսկեգույն աստեղնագործությամբ և մեդալիոն-խաչով։ Հագուստը ներշնչված էր բարոկկո արվեստից և եկեղեցական հանդերձանքներից՝ թեմաներ, որոնք այս տարվա հավաքածուում կենտրոնական տեղ էին զբաղեցնում՝ ընդգծելով կրոնական խորհրդանիշներն ու իտալական մշակութային ակնարկները։

Հայտնի է, որ Գրիգորյանը ծնվել է Վանաձորում, սակայն մեծացել է Ֆրանսիայում։ Նա զբաղվել է բռնցքամարտով։ Ներկայումս երիտասարդը համագործակցում է մի քանի մոդելային գործակալությունների հետ, այդ թվում՝ Williams Agency, Wilhelmina, Boom Model Agency և Wayf Hamburg, ինչպես նաև հանդիսանում է իտալական I՛M BRAIN նորաձևության ապրանքանիշի դեմքը։

Նրա մասնակցությունն Dolce & Gabbana-ի Alta Sartoria ցուցադրությանը նոր հաջողություն է կարիերայում և կարևոր քայլ համաշխարհային նորաձևության աշխարհում հայերի ներկայության ամրապնդման համար։











 

 

 

 

 

 

 

 

View this post on Instagram

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

A post shared by Ashot Grigoryan (@ashot.gri)