Քաղաքացու օրվան ներկա է եղել բլոգեր «222 Lava»-ն:
Նա բազմիցս աչքի է ընկել նման միջոցառումների ժամանակ՝ սատարելով Նիկոլ Փաշինյանին:
Բլոգերը ուղերձ է հղում քաղաքացիներին, նշելով, որ իրեն միջոցառմանը հրավիրել է անձամբ Փաշինյանը:
«Մենք պետք է ուժեղ լինենք, բարի լինենք, ինչ մտածում ենք՝ բարի մտածենք, նեգատիվը հանում ենք ու լավ կլինի: Այստեղ եմ, որովհետև վարչապետը անձամբ ա հրավիրել, քանի որ մենք էլ շատ ենք սիրում վարչապետին, աուրան չեք նկատո՞ւմ՝ ինչքան բարի ա»: