Այսօր տեղացած հորդառատ անձրևից հետո մայրաքաղաքի տարբեր հատվածներում երթևեկությունը դժվարանցանելի է դարձել ոչ միայն հետիոտների, այլև վարորդների համար:
Տպավորություն է, թե Երևանում ոչ թե անձրև, այլ ջրհեղեղ է եղել. փողոցներում կարծես գետեր են հոսում, մեքենաները մեծ դժվարությամբ են տեղաշարժվում՝ երբեմն գրեթե կիսով չափ հայտնվելով ջրի մեջ:
Եվ սա առաջին դեպքը չէ, ցավոք:
Արդեն քանիցս ականատես ենք լինում, որ բնության սովորական երևույթները՝ ձյունը, անձրևը, իսկական գլխացավանք են դառնում Երևանում ապրող մարդկանց համար: