news-details
Շոու-Բիզնես

Ոչ ոք չարժե, որ ձեր կյանքը ալեկոծվի. Զարուհի Բաբայանը՝ Սոֆի Դևոյանին

Օգոստոսի 10-ին պարուհի Սոֆի Դևոյանի հարսանիքն էր։

Հարսանիքի ընթացքից ու հետո հրապարակված լուսանկարների, տեսանյութերի ներքո քննարկումներում հետևորդները նշում էին, որ զույգն այնքան էլ համապատասխան չէ, քննարկվում էր նաև հարցը՝ արդյոք փեսայի՝ Կիմ Առաքելյանի ծնողները մասնակցե՞լ են հարսանիքին, թե՞ ոչ։

Սոֆի Դևոյանը հարսանիքից հետո էլ ակտիվ է սոցէջում, նա հարսի պարի մասին առանձին գրառում էր արել ու մանրամասնել. «Հարսանյաց պարն ամենասպասված և ամենահուզիչ պահն էր մեր կյանքի ամենակարևոր օրվա ընթացքում։ Այս պարը բեմադրել է իմ Ամենա տատան։ Սա մի ամբողջ պատմություն էր ու սիրտս լցված էր հպարտությամբ և երախտագիտությամբ։ Յուրաքանչյուր շարժման մեջ զգացվում էր նրա հոգին, նրա ջերմությունն ու անսահման սերը։ Դա պարզապես պար չէր՝ դա աղոթք էր, օրհնություն։ Այդ պահը մեզ համար դարձավ ողջ հարսանիքի զարդը։ Այս պարը երբեք չի մոռացվի։ Այն մնաց մեր սրտերում՝ որպես ընտանիքի ուժի, սիրո ու ժառանգության խորհրդանիշ»։

Այս գրառման ներքո մեկնաբանություն է թողել Սոֆիի մայրը՝ երգչուհի Զարուհի Բաբայանը. «Հուզիչ պահերից թերևս ամենաջերմը։ Իմ աղջիկ, իմ կարապ, թող քո սիրով լի սիրտը այսուհետ միշտ արագ բաբախի ուրախությունից,երջանկությունից և պատասխան սիրուց։ Փայփայեք այդ սերը, որը շատ ամուր է ես գիտեմ։ Գիտեմ նաև, որ ոչ մի մանր բան և ոչ ոք չարժե, որ ձեր կյանքը ալեկոծվի։ Միշտ նայեք միմիանց աչքերին այնպես, ինչպես այսօր և կհասկանաք, որ ամենաթանկը ձեր դիմաց է։ Սիրում եմ ՁԵԶ շատ։ Կանգնած ենք ՁԵՐ կողքին միշտ»։