news-details
Քաղաքականություն

Ով է Փաշինյանին գովաբանող «արվեստագետը»

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանին ներկուսակցական քարոզարշավի ժամանակ մոտեցած ու գովասանքի խոսքեր հնչեցրած երիտասարդ «արվեստագետը» դերասան Արման Առաքելյանն է, ում կերպարները հանրության շրջանում հայտնի են Գոռ Վարդանյանի ֆիլմերից:

Հիշո՞ւմ եք «Վրիժառուները» սերիալը. հենց այս սերիալում Արման Առաքելյանը մարմնավորում էր Սաքուլի կերպարը, որը ցանկանում էր «գող» դառնալ:

Նախքան Սաքուլիկի կերպարը կերտելը՝ Արման Առաքելյանը շատ տարիներ առաջ երիտասարդների շրջանում հայտնի էր «Հրեշտակների դպրոցը» սերիալից, որն այդ տարիներին բավականին ռեյթինգային սերիալ էր համարվում:

Հետագայում իր դերասանական ներուժն օգտագործել է հիմնականում Գոռ Վարդանյանի ֆիլմերում խաղալու համար:

Նրա կերպարները հիմնականում պաշտոնյայի որդու, հղփացած, ցոփ ու շվայտ կյանքով ու փողոցային բարքերով ապրող երիտասարդի կերպարներ էին:

Տարիներ անց, սակայն, նա կրկին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում՝ այս անգամ արդեն իր քաղաքական դիրքորոշմամբ: