Բագրատ Սրբազանի նախնական կալանքը 3 ամսով երկարաձգվեց

Այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի նախնական կալանքը:

Արսեն Թորոսյանը, այո նշանակվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար. Փաշինյան

Արսեն Թորոսյանը, այո նշանակվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Եթե լսենք ընդդիմախոսներին, մենք այս ընթացքում արդեն 5-6 անգամ կապիտուլյացիա ենք ստորագրել. Փաշինյան

Կապիտուլյացիան մի բան է, որ ստորագրում են մի անգամ: Հնարավոր չէ 6 անգամ կապիտուլյացիա ստորագրել: Եթե մենք լսենք մենք ընդդիմախոսներին, մենք այս ընթացքում արդեն 5-6 անգամ կապիտուլյացիա ենք ստորագրել, և դեռ քիչ չէ, պատրաստվում ենք նոր կապիտուլյացիաներ ստորագրել: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ուզում եմ բոլորիս շնորհավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության առիթով. Փաշինյանը՝ կառավարության անդամներին

Ուզում եմ բոլորիս շնորհավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության առիթով, որ տեղի ունեցավ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի արդյունքում: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 21-ի նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բոլորին շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար:

Այս կnրծանարար ընթացքը կասեցնելու համար պետք է օր առաջ ազատվել Նիկոլից. Դավիթ Համբարձումյան

«Այս կործանարար ընթացքը կանխելու, կասեցնելու համար պետք է օր առաջ ազատվել Նիկոլից: Երբ որ ազատվենք՝ այս բոլոր պրոբլեմները կվերանան: Ապագայի Հայաստանում, կարծում եմ՝ այլևս քաղբանտարկյան չեն լինի և մեր պետության այս ամոթից մենք կազատվենք», - նշել է Համբարձումյանը: