Դիանա Գասպարյանի ամուսնուն մեղադրանք է առաջադրվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում փողերի լվացման եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով հարուցված քրեական վարույթի շրջանակում օրերս մեղադրանք է առաջադրվել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն՝ ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանին, որպես խափանման միջոց՝ կիրառվել է գրավը։ Հակակոռուպցիոն կոմիտեից չհերքեցին լուրը, սակայն չցանկացան որեւէ մեկնաբանություն տալ։ 

Կարևորը սահմանների անվտանգությունն է. Նարեկ Կարապետյանը՝ «Թրամփի ուղու» մասին

ՀՀ վարչապետը «Fox News»-ին տված հարցազրույցում հայտարարել է. « Եթե մենք կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ապա ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, այլև Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը կունենան շատ կարևոր, շատ շոշափելի և իրականում աննախադեպ օգուտներ, քանի որ Հարավային Կովկասից մենք այժմ երկաթուղի չունենք, որը Իրանը կմիացներ Ռուսաստանին»: Վաշինգտոնում Երևան-Բաքու հռչակագրի ստորագրումից հետո ևս Հայաստանի վարչապետը ներդրումային առաջարկներով դիմել էր Ռուսաստանին և Իրանին:

ՌԴ-ն աջակցում է Հայաստանին «Թրամփի ուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու հարցում. Օվերչուկ

Ռուսաստանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի ուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու ծրագրերում, եթե Երևանը դա անհրաժեշտ է համարում, լրագրողներին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է Երևանում կամ Բաքվում․ ՀՀ ԱԳՆ

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը նոր էջ բացեց, «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է Երևանում կամ Բաքվում։ Այդ մասին IRNA-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը․

Բանավեճը ծնվեց պատմությունից և Հայոց պատմությունից որևէ գաղափար չունեցող և իրեն ամենագետ համարող փառավոր անձնավորության՝ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ․ Լևոն Տեր-Պետրոսյան

Այսօր, «Հրապարակ» կայքում ես ուշադիր ընթերցեցի պատմաբան Վահագն Հակոբյանի ընդարձակ հոդվածը՝ «Հայոց պատմություն» և «Հայաստանի պատմություն» տերմինների շուրջ ծագած և առայժմ չմարած բանավեճի առիթով: «Հայոց պատմություն» անվանումը քաղաքական առումով երբևէ քննության առարկա չի հանդիսացել ո՛չ պետական պաշտոնյաների, ո՛չ էլ պատմաբանների կողմից, քանի որ այն ընկալվել է թե՛ որպես Հայաստանի, թե՛ որպես հայերի, այն է՝ Հայ ժողովրդի, թե՛ որպես հայ գաղթավայրերի պատմություն:

Մենք սկսել ենք խաղաղության պրոցես, որի ընթացքում, վստահ եմ՝ բարձրաձայնված բոլոր խնդիրները լուծվելու են. Դավիթ Խուդաթյան

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սպիտակ տանը կայացած եռակողմ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին, ասել էր՝ չկա այդպիսի բանակցություն, որտեղ իրենք այդ թեման՝  Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների թեման, չեն բարձրացնում:  

Քանի մենք ենք իշխանության, ՀՀ-ն ԼՂ-ի բնակիչների վերադարձի նպատակ չի հետապնդելու․ ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյան

«ՀՀ-ն և մեր կուսակցությունը Լեռնային Ղարաբաղի մեր բնակիչների կոլեկտիվ վերադարձի օրակարգ չունի»,- լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Իրականության հետ աղերս չունի. Հովիկ Աբրահամյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին

Ես ուրախ եմ, որ դուք ներկա եք: Նիստին մասնակցեք, տեսեք՝ ինչ մեղադրանք են առաջադրում, որի հետ համաձայն չեմ, իրականության հետ աղերս չունի: Այս մասին  դատից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Լավ կլինի, եթե Հայաստանում նշանակվելիք դեսպանն իմանա հայերեն և ծանոթ լինի հայ ժողովրդի առանձնահատկություններին. Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար

Լավ կլինի, եթե  Հայաստանում նշանակվելիք դեսպանն իմանա հայերեն և ծանոթ լինի հայ ժողովրդի առանձնահատկություններին. այս մասին ասել է Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: