Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվիրակությունների հետ բանակցություններից հետո դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է երկխոսության կազմակերպմանը մոտ կանգնած աղբյուրը:
ԱԱԾ-ն առգրավել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին, ձերբակալե։ Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է հայկական և ադրբեջանական կողմի հանդիպումը։ Հանդիպմանը հայկական կողմից ներկա են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Դատարանը բավարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։
Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած աղմկոտ միջադեպին, որի ականատեսն անձամբ նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էր, կարծես թե, իրավական հետևանքներ չի ունենալու:
Ինչպես արդեն հայտնել ենք, Ասողիկ աբեղա Կարապետյանն անիծել էր բոլոր նրանց, ովքեր երբևէ հանդգնություն կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ «պղծելով Հայոց Վեհարանը, սուր բարձրացնելով հոգևոր դասի և Աստծո Օծյալի՝ աստվածարյալ Ամենայն Հայոց Հայրապետի վրա, ոտնակոխ անելով Հայոց ազգի սրբությունները»:
Հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև»:
Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանին ճանաչողները գիտեն, որ ավելի գթասիրտ եվ մարդասեր անձնավորություն դժվար է գտնել։ Նա առհասարակ խոսք շռայլող չէ։ Նրանից անեծք լսելն անհավանական, բայց դրանից միայն ավելի խտացված եվ թիրախային է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:
Սեյրան Օհանյանի գույքը միակը չէ, որն այս պահին գտնվում է ակտիվ քննության փուլում, այնտեղ էլի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գույքեր կան, որոնք ինչպես քրեական վառույթով են քննության առարկա, այնպես էլ մեր պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում են ստուգում: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ինչպես շատ իշխանականներ, հեղափոխությունից հետո նոր տան տեր է դարձել։
Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է․ «Ես՝ Ասողիկ աբեղա Կարապետյանս, իմ խորին վրդովումն ու հոգեկան վիշտն եմ հայտնում այն թշնամական հարձակումների համար, որոնք մութ ուժերի հետ սատանայական դաշինք կնքած այսօրվա իշխանությունները և նրանց կամակատար տարբեր ծառայությունների կոչվածներն իրագործում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ողջ հոգևոր դասի և ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի դեմ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Այս մասին լրագրողներին ասաց ինքը՝ Արծվիկ Մինասյանը: