«Հենց կոռուպցիայի մասին եք մտածում, առաջարկում եմ մտածենք այն փաստի վերաբերյալ, թե ինչպես է Հայկ Մարությանը Մոնումենտում կառուցում բազմաբնակարան շենք։ Այդ հարցն ինձ շատ հուզում է»,- հայտարարեց Ավինյանը։
Վարդանյանը նշեց՝ պետք է հետևել՝ ում են հետապնդում, ում են թիրախավորում ու ինքներս մեզ հարց տալ, դա օգնո՞ւմ է իրենց, թե խանգարում է, դրա համար են այդպես անում:
Անցած շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի պատվիրակությունները հանդիպել են երկու երկրների մերձսահմանային հատվածներում՝ Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում, «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
«Որդիս իր 1.5 տարեկան երեխային տարել էր մանկապարտեզ, մյուս երեխան էլ մեքենայի մեջ նստած է եղել, 7-8 մեքենայով եկել են իրավապահներն ու երեխաների աչքի առաջ բերման ենթարկել նրան»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Քննիչի որոշմամբ ձերբակալվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ արտախորհրդարանական ընդդիմություն կա և հույս հայտնեց, որ գալիք ընտրույթունների ժամանակ դրանց մեծ մասը կհայտնվի խորհրդարանում և վերջապես մենք կունենանք ընդդիմություն խորհրդարանում:
Կառավարությունը շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2-ից 1.5 տարի դարձնելու նախագիծ, որը նախատեսված է կյանքի կոչել 2026 թվականի ամառային զորակոչից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։