Ալի Ախմեդովը նշել է, որ ստեղծվում է Ադրբեջանի նոր պատմություն. «Մենք բոլորս ականատես ենք նոր լուսավոր էջերի ստեղծմանը։ Ադրբեջանը և նախագահ Իլհամ Ալիևը չեն սահմանափակվում միայն Ադրբեջանի նոր պատմության ստեղծմամբ, այլև ստանձնել են տարածաշրջանի նոր պատմության ստեղծման առաքելությունը։
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը վստահ է, որ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը էականորեն կնվազեցնի Հայաստանի ռիսկայնության աստիճանը և կնպաստի ներդրումների մեծացմանը։
Քիչ առաջ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Սամվել Կարապետյանի մասով, նա կշարունակի մնալ կալանքի տակ, դատարանը չի բավարարել պաշտպանների բողոքը։
Նա նաև չընդունեց հարցադրումները, թե ինչու են Սյունիքից ճանապարհ հանձնել: «Սյունիքից ճանապա՞րհ ենք տվել, երբ այդ ճանապարհը վերահսկվելու է ՀՀ օրենքներով, դուք համարում եք, որ այդ ճանապարհը մենք տվե՞լ ենք»,- ասաց նա:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում ունեցած ելույթում անդրադարձել է իր դեմ առաջադրված մեղադրանքներին՝ ընդգծելով, որ դրանք իրավական հիմքեր չունեն։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Հայաստան-Պորտուգալիա խաղին, որտեղ Հայաստանը խոշոր՝ 5։0 հաշվով պարտվեց Պորտուգալիային․
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
ՀԷՑ-ին սարքավորումներ և ծրագրային ապահովում մատակարարող ընկերությունների հետ ուղիղ (առանց «արտոնյալ» միջնորդների) փոխգործակցության արդյունքում կխնայվեն հարյուր միլիոնավոր ՀՀ դրամի միջոցներ, շեշտակի կբարձրանա սպառողներին մատուցվող ծառայությունների որակը և հուսալիությունը։ Այս մասին գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը և հանդիպումից տեսանյութ հրապարակել։