Ես ուրախ եմ, որ դուք ներկա եք: Նիստին մասնակցեք, տեսեք՝ ինչ մեղադրանք են առաջադրում, որի հետ համաձայն չեմ, իրականության հետ աղերս չունի: Այս մասին դատից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Լավ կլինի, եթե Հայաստանում նշանակվելիք դեսպանն իմանա հայերեն և ծանոթ լինի հայ ժողովրդի առանձնահատկություններին. այս մասին ասել է Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Սիլիկյան թաղամասի հին խճուղում բախվել են «Mitsubishi», «ՎԱԶ 2121» և բեռնատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները:
ուշադրության արժանի երկու իրադարձություն է սպասվում առաջիկա օրերին։ Առաջինը. վաղը տեղի է ունենալու իմ ապօրինի կալանքի վերաբերյալ դատական նիստը։ Սա միայն իմ խնդիրը չէ. այս նիստում ընդունվելիք որոշմամբ կհասկանանք՝ գոյություն ունի՞ արդյոք արդարադատություն Հայաստանում։ Դատավորները պատրա՞ստ են արժանապատվորեն կատարել իրենց աշխատանքը, թե՞ փոքրիկ խմբակին դուր գալու համար չեն խորշի հեղինակազրկումից: Շատերը կասեն, թե պատասխանն արդեն պարզ է, բայց սպասենք՝ հասկանանք։ Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանը:
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ վերջին մեկ ամսում ադրբեջանական օդուժը շարունակ հետախուզական թռիչքներ է արել մեր սահմանների ուղղությամբ, իրեն ագրեսիվ է պահել, իսկ Փաշինյանի կառավարությունում չեն հասկացել, թե ինչն է այդ ակտիվության բուն պատճառը` մանավանդ Վաշինգտոնի հանդիպումն ու նախաստորագրումն արդեն համաձայնեցված են եղել:
Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ տնտեսական համաձայնագրեր են ստորագրել, որոնք նոր հնարավորություններ են բացում ամերիկյան բիզնեսի համար, այս մասին հայտարարել է Պետդեպը։
Գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
«Իշխանությունները, բնականաբար, դա ցնծությամբ համարում են իրենց մեծագույն հաջողություններից մեկը։ Իսկ խորհրդարանական ընդդիմությունը, նույնքան բնականաբար, համաձայնագրում ոչ միայն որեւէ դրական բան չի տեսնում, այլեւ, ընդհակառակը, գուժում է նրա կիրառման կործանարար հետեւանքները։ Ինչ վերաբերում է ինձ ուղղած ձեր հարցին, ապա ես առայժմ զերծ կմնամ պատասխանելուց, քանի որ համոզված եմ` դրան հնարավոր է անդրադառնալ միայն համաձայնագրի գործադրումից հետո։
Տրանսպորտային ուղիների վերաբերյալ Իրանի կասկածները հայտնելով՝ արտգործնախարարը շեշտել է, որ նոր միջանցքը, որը նախատեսված է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապելու և Միացյալ Նահանգներին 99 տարվա վարձակալության իրավունք տրամադրելու համար Հայաստանի հարավում այդ երթուղին զարգացնելու համար, չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության որևէ փոփոխության կամ Իրանին կտրի այլ երկրներից։
Նա նշել է, որ որևէ մեկը ավելին չի կարող ասել ճանապարհի մասին, որովհետև պարզ չէ, թե ինչ է ներկայացնելու այդ ճանապարհը՝ նախագծի, շինարարության տեսանկյունից, ի՞նչ երկրներ են մասնակցելու, աշխարհագրորեն ի՞նչ տարածքով է անցնելու: Արդյո՞ք Մեղրիով է անցնելու, թե՞ ոչ: Ըստ նրա, միայն այս հարցերի պատասխանները ունենալուց հետո կարելի է ենթադրություններ անել: Հարցին՝ արդյո՞ք հավատում է Նիկոլ Փաշինյանի կառավարության խաղաղության դարաշրջանին, Տոնոյանը պատասխանել է, որ ո՛չ հավատալու, ո՛չ չհավատալու «խնդիր չունի»: