Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Ադրբեջանական կողմի նպատակը հենց խուճապ և անհանգստություն առաջացնելն է, և, իհարկե, երբ գյուղի մոտ կրակում են, դա անհանգստացնում է բոլոր գյուղացիներին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ կրակոցներին:
Ինձ որակում են որպես իշխանությունների սրտի օլիգարխ, բայց ես մինչև 2018թ. հեղափոխությունն էլ արդեն հաջողակ գործարար էի, ունեցել եմ մի շարք ձեռարկություններ: Այս մասին Հետքի հետ հարցազրույցում ասել է գործարար Նարեկ Նալբանդյանը:
Հարցին՝ համեմատությունը տեղի՞ն էր, նա ասաց. «Իհարկե տեղին է»: