Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն:
Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը մարտ ամսից ավելացրել է գիշերային պարեկության քանակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ գիշերային անվտանգությունը բարելավելու և հնարավոր լարվածությունը թուլացնելու նպատակով:
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Հայտնում են Դատախազությունից:
Համոզված ենք, որ ռազմավարական կարևոր տարածաշրջանում՝ Հայաստանի հարավում, ՌԴ-ի ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է Հայաստանի, ՌԴ-ի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ արցախցի տղամարդը հայտարարում է, թե «Ալեն Սիմոնյանը ծնվել է Ադրբեջանի տարածքում»։
ՌԴ-ն հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային իրավիճակին, այդ թվում՝ ԶԼՄ-ներում հրապարակվող հաղորդագրություններին. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի՝ սահմանին կրակ բացելու մասին հաղորդագրությունները, որոնք ՀՀ ՊՆ-ն հերքում է:
Ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է աշխարհի գրեթե բոլոր երկրների ապրանքների համար մաքսատուրքերի սահմանման մասին՝ 10%-ից մինչև 50%: Որոշ պետություններ, այդ թվում՝ Չինաստանը, արդեն հայտարարել են պատասխան միջոցների մասին։ Ապրիլի 4-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Պեկինը «խուճապի է մատնվել» Վաշինգտոնի գործողությունների պատճառով։
Վճարումից մոտ 1 տարի անց հայտնի դարձավ, որ ռեփերը այդպես էլ չի գա Հայաստան։
«Հրապարակ» թերթը գրում է. ««Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակներում Աննա Հակոբյանն ապրիլի 12-ին լինելու է Սյունիքում՝ Մեղրիում: Իբրեւ բանախոսի, նա հրավիրել է ամուսնուն՝ Փաշինյանին, ինչը խոսում է այն մասին, որ Փաշինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում, շոշափում մարդկանց տրամադրությունները։ Այցից 4 օր առաջ Մեղրիում նախապատրաստական աշխատանքներ են սկսվել: Մեզ ասացին, որ վարչապետի անվտանգությունն արդեն դեսանտ է իջել։ Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանին հարցրինք՝ ինքն է՞լ է մասնակցելու կրթարշավին: