ՀԷՑ-ին սարքավորումներ և ծրագրային ապահովում մատակարարող ընկերությունների հետ ուղիղ (առանց «արտոնյալ» միջնորդների) փոխգործակցության արդյունքում կխնայվեն հարյուր միլիոնավոր ՀՀ դրամի միջոցներ, շեշտակի կբարձրանա սպառողներին մատուցվող ծառայությունների որակը և հուսալիությունը։ Այս մասին գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը և հանդիպումից տեսանյութ հրապարակել։
Իրավապահ մարմինների մեր աղբյուրներից իմացանք, որ միջադեպով ձերբակալված չկա, որոնողական աշխատանքներ են ընթանում հայտնաբերելու ուղղությամբ: Ըստ ամենայնի, չեն գտնի, քանի որ Արման Ղուլունցը Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանի քեռորդին է, իսկ Մասիս Պողոսյանը նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել։ Լուրը ճշտելու համար Tert.am-ը դիմել է ՀՀ քննչական կոմիտե։
Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչապետի օդանավը ս/թ օգոստոսի 30–ին Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի եւ սեպտեմբերի լույս 6–ի գիշեր վերադարձել Հայաստան: Այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունը գործելու է նույն տրամաբանությամբ, ինչ 2024-ին և 2025-ին: «Եթե հարցադրումը վերաբերում է նրան, թե մենք պակասեցնելու ենք ձեռքբերումները, վստահեցնում եմ՝ ոչ։ Նախարարությունը շարունակելու է նույն ծավալով ապահովել իր գործառույթները»։
Դաստակներին կապտուկներով տեսախցիկների առաջ հայտնված ՔՊ-ական Լուլուն հայտարարել է, թե այն ինչ որ մենք հենց հիմա ունենք, շատ ավելին է, քան ունեցել ենք տասնյակ տարիներ: Նա սա ասել է՝ խոսելով արցախցիների իրավունքների պաշտպանության ու սպասվող ընտրությունների մասին:
Իսկ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբայրը իրավապահներին պնդել է, որ հայտնաբերված զենքն ու թմրանյութը իրենը չեն, այլ իր մեքենայում գտնվող անձին են պատկանել։
Եթե մենք ցուցադրենք «վատ խաղաղությունը լավ վեճից լավ է» ոճը, ապա անհրաժեշտություն կա կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Եթե մյուս նախարարություններն էլ նայեք, չնայած՝ հիմա չեմ ուզում գործընկերներիս պաշտոնները և իրենց մասնագիտությունները հիշեցնեմ ձեզ, բայց կարող եք նայել և այդ հարցի պատասխանն ինքնուրույն ունենալ»,- ասաց նա։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Միքայել եւ Բագրատ սրբազանների կալանքները տված դատախազները պաշտոնի առաջխաղացում են ունեցել։
Քաղաքական շրջանակներում խոսում են, որ Ռուսաստանի` «Սպայկայի» նկատմամբ վերաբերմունքը քաղաքական է: Վերջին շրջանում այս ընկերության տնօրենը հաճախ է ընդունում Հայաստանում ԱՄՆ դեսպանին, եւ այդ մասին հաղորդագրություններ, տեսանյութեր են տարածում, ինչը դուր չի գալիս ռուսներին:
Վահրամ Խաչատրյանը կառավարության այսօրվա որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզպետ։