Եվրամիությունը պատասխան տուրքեր կսահմանի ԱՄՆ-ի դեմ

Միացյալ Նահանգների սահմանած մաքսատուրքերի դեմ Եվրամիությունը հակաքայլերի վերջնական ցանկը կընդունվի ապրիլի 15-ին, նույն օրը ուժի մեջ կմտնի տուրքերի առաջին մասը։ Ինչպես փոխանցում է Deutsche Welle-ն, այս մասին հայտարարել է Առևտրի և տնտեսական անվտանգության հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը։

Պուտինն Instagram-ում և Facebook-ում գովազդի արգելքի մասին օրենք է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է գովազդն օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությունների տեղեկատվական ռեսուրսների վրա, որոնց գործունեությունը Ռուսաստանում ճանաչվում է որպես անցանկալի, ինչպես նաև այն ընկերությունների ռեսուրսների վրա, որոնց գործունեությունը երկրում ճանաչվում է ծայրահեղական և արգելված։ Այս արգելքը վերաբերում է Instagram-ին և Facebook-ին, քանի որ երկու կայքերն էլ Meta կորպորացիայի մաս են, որը ՌԴ-ում ճանաչված է որպես ծայրահեղական և արգելված: Այս մասին հայտնում է РБК-ն։