Վերջին լուրեր

Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի սահմանած պատժամիջոցները։ Երկարաձգվում է նաև ռուսական ակտիվների արգելափակումը։

Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Արաղչի

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին Օմանում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

ՌԴ-ում կալանավորված նախկին ՔՊ-ականը կհանձնվի Հայաստանի իրավասու մարմիններին

ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել է:

Բոլորն էլ ունեն չագուչ, բայց սա Նիկոլ Փաշինյանինը չի. Շպրոտ

Երգչուհի Անի Թովմասյանը, ով հանրությանը հայտնի Շպրոտ մականունով, իր ինստագրամյան միկրոբլոգում բազմիցս քննադատաբար անդրադառնում է այսօրվա իշխանություններին։

«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող նորմալացման գործընթացի տարրն է․ Ալիևի հատուկ ներկայացուցիչ

«Զանգեզուրի միջանցքը» կարող է դիտվել որպես վստահության ամրապնդման կարևոր միջոց Հարավային Կովկասի տարածաշրջանում։

Քրեակատարողական հիմնարկի աշխատակցի տան դռան բռնակին հայտնաբերվել է պшյթուցիկի նմանվող կասկածելի իր. ժամանել են սակրավորները

Այսօր՝ ապրիլի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց 4-րդ նրբանցքի շենքերից մեկի բնակարանի դռան բռնակին կասկածելի լար է միացված: 

Տոման և Պոնչը Իսպանիայից լուսանկարներ են հրապարակել

Դերասանուհի Թամարա Պետրոսյանն ու դերասան Պոնչը՝ Տարոն Իսպիրյանը հանգիստն են վայելում Իսպանիայում: Դերասանուհի Թամարա Պետրոսյանն ու դերասան Պոնչը՝ Տարոն Իսպիրյանը հանգիստն են վայելում Իսպանիայում:

Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը 2023-ին 960 միլիոն դրամ է տրամադրել «Բերրիմաունթ» ՓԲԸ-ին՝ ելակի ջերմոցներ հիմնելու համար (փոխանցման տարեթվի դոլարի փոխարժեքով արտահայտած՝ մոտ 2.5 մլն դոլար)։ «Բերրիմաունթ»-ի սեփականատերը երևանցի Դմիտրի Ալեկսեյենկոն է

ՀՀ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է․ Միրզոյանը՝ Բայրամովին

ՀՀ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Այս մասին Անթալիայում տեղի ունեցող պանելային քննարկման ժամանակ ասել է Արարատ Միրզոյանը։

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

​Երևանում ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ: Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։

«Ես երբեք չէի պատկերացնի, որ կյանքում ինձ որևէ մեկը կճանաչի որպես երգիչ Արկադի Դումիկյան». Արկադի Դումիկյան

«Մայրս աշխարհի ամենահամեստ ու բարի կինն է: Ով նրան ճանաչում է, նույնը կասի: Այնպես չէ, որ իմ մայրն է, դրա համար եմ ասում, ես շատ ռեալիստ եմ: Կարող էի ասել՝ մայրս շատ խորամանկ կամ հումորով կին է, բայց այդպես չէ: Ես բնավորությամբ նրան եմ նման:

Անթալիայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների փակ հանդիպումը

Անթալիայում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը: Այս մասին «Լուրերին» հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: