Համոզված ենք, որ ռազմավարական կարևոր տարածաշրջանում՝ Հայաստանի հարավում, ՌԴ-ի ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է Հայաստանի, ՌԴ-ի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Երևանում ապրիլի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: Մարզերում ապրիլի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-14-ին` առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 9-11-ին` 18-22 մ/վ, 12-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանին խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում։ Նիստերի դահլիճում գտնվող տղամարդկանցից մեկը հայտարարել է, թե իրականում ինքն է սպանել Տաթևիկ Աբրահամյանին, ապա՝ դիմել փախուստի, ինչից հետո իրավիճակը նիստերի դահլիճում գերլարվել է, անգամ դատական կարգադրիչը, որը կարգավորում էր նիստերի դահլիճը, մահացել է ՝ սրտի կանգից։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ արցախցի տղամարդը հայտարարում է, թե «Ալեն Սիմոնյանը ծնվել է Ադրբեջանի տարածքում»։
ՌԴ-ն հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային իրավիճակին, այդ թվում՝ ԶԼՄ-ներում հրապարակվող հաղորդագրություններին. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի՝ սահմանին կրակ բացելու մասին հաղորդագրությունները, որոնք ՀՀ ՊՆ-ն հերքում է:
«Հրաժարականի վերաբերյալ հայտարարություն եմ տվել, ասել եմ, որ հրաժարական չեմ տալիս և ինչու: Ամոթալի պարտություննե՞ր. մարզիչը նոր է եկել, 3 խաղ է անցկացրել և իր առաջին հանդիպումն անցկացրել Վրաստանի հետ: Ես նոր չեմ և բոլոր բացատրությունները հայտարարության մեջ տվել եմ:
«Իրանն ու ԱՄՆ-ը կհանդիպեն շաբաթ Օմանում՝ բարձր մակարդակի ոչ ուղիղ բանակցությունների համար: Սա և՛ հնարավորություն է, և՛ ստուգում (նկատի ունի ԱՄՆ-ի մտադրությունների-Խմբ.), գնդակը գտնվում է ամերիկյան դաշտում»,- ավելի վաղ գրել էր Արաղչին X սոցիալական ցանցում։
Մոդել, հաղորդավար Լուսինե Թովմասյանն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում անդրադարձել է երգիչ Անդրեի նախկին կնոջ՝ Անի Օհանյանի գրառմանը: «Բռնության թեման երբեք չի կարելի անտեսել: Երբ կինը, ունենալով փոքրիկ երեխա, պատրաստ է հրապարակել նման ծանր մեղադրանք, դա միայն մեկ բան կարող է նշանակել՝ նա երկար փորձել է լռել, թաքցնել, դիմանալ: Լինելով հայրենիքից հեռու՝ փոքրիկով անցնել այդ դաժան ճանապարհը սարսափելի է, և այդ բռնությունը միայն ու միայն դատապարտելի է: Ուժը լռության մեջ չէ, այլ ճշմարտությունը բարձրաձայնելու»,- գրել է Լուսինե Թովմասյանը: Հիշեցնենք՝ Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանը ինստագրամյան իր էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, սպառնալիքներ լսել, որ երեխային իրենից կխլի և այլն:
Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել, ArmeniaSputnik-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: «Ականապայթյունային վնասվածք ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- նշել է նա: Ըստ ԶԼՄ-նեիր՝ պատահարը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է աշխարհի գրեթե բոլոր երկրների ապրանքների համար մաքսատուրքերի սահմանման մասին՝ 10%-ից մինչև 50%: Որոշ պետություններ, այդ թվում՝ Չինաստանը, արդեն հայտարարել են պատասխան միջոցների մասին։ Ապրիլի 4-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Պեկինը «խուճապի է մատնվել» Վաշինգտոնի գործողությունների պատճառով։
Վճարումից մոտ 1 տարի անց հայտնի դարձավ, որ ռեփերը այդպես էլ չի գա Հայաստան։
«Հրապարակ» թերթը գրում է. ««Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակներում Աննա Հակոբյանն ապրիլի 12-ին լինելու է Սյունիքում՝ Մեղրիում: Իբրեւ բանախոսի, նա հրավիրել է ամուսնուն՝ Փաշինյանին, ինչը խոսում է այն մասին, որ Փաշինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում, շոշափում մարդկանց տրամադրությունները։ Այցից 4 օր առաջ Մեղրիում նախապատրաստական աշխատանքներ են սկսվել: Մեզ ասացին, որ վարչապետի անվտանգությունն արդեն դեսանտ է իջել։ Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանին հարցրինք՝ ինքն է՞լ է մասնակցելու կրթարշավին:
Ադրբեջանը պատրաստ է քայլեր սկսել Հայաստանի հետ վստահություն ստեղծելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Բաքվում «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։